Խումհարի լավացման միակ հուսալի միջոցը ժամանակն է:
Այլ կերպ ասած, պահանջվում է որոշակի ժամանակ, մինչև խումհարի ախտանիշներն աստիճանաբար մեղմանան և հաջորդ օրվա երեկոյան անհետանան:
Այս ընթացքում, կան մի քանի միջոցներ, որոնք կարող են օգնել, որ որոշակիորեն բարելավեք ինքնազգացողությունը:
- Մի՛ կտրվեք հեղուկներից. փոքր կումերով ընդունեք ջուր կամ մրգահյութ, որ կանխարգելեք ջրազրկումը: Տուրք մի՛ տվեք ձեր խումհարն ավելի շատ ալկոհոլով բուժելու ցանկացած գայթակղությանը: Դա միայն կստիպի ձեզ ավելի վատ զգալ:
- Փորձեք խորտիկներ. փափուկ և դյուրամարս սնունդը, օրինակ՝ տոստը և կրեկերները կարող են բարձրացնել արյան շաքարը և հանգստացնել ստամոքսը: Բուլյոնային ապուրները կարող են օգնել, որ վերականգնեք կորցրած աղը և կալիումը:
- Ընդունեք ցավազրկող դեղամիջոց. սովորական ցավազրկողների սովորական դեղաչափերը կարող են մեղմացնել գլխացավը: Սակայն Ասպիրինը կարող է գրգռել ստամոքսը: Եվ, եթե դուք կանոնավոր կերպով խմում եք ալկոհոլի մեծ քանակներ, Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կարող է առաջացնել լյարդի սուր վնասում, նույնսիկ եթե նախկին դեղաչափերը եղել են անվտանգ:
- Վերադարձեք քնելու։ եթե բավական երկար եք քնում, արթնանալուց հետո ձեր խումհարը կարող է վերանալ:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024