Սրտխփոցների պատճառը հաճախ չի հաջողվում հայտնաբերել:
Սրտխփոցների տարածված պատճառներից են՝
- ուժեղ հուզական պատասխաններ, օրինակ՝ սթրես, տագնապ կամ խուճապի նոպա
- դեպրեսիա
- մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն կամ վարժանքներ
- խթանիչներ, ներառյալ՝ կոֆեին, նիկոտին, կոկաին, ամֆետամիններ և պսևդոէֆեդրին պարունակող մրսածության և հազի դեղամիջոցներ
- ջերմություն
- դաշտանի, հղիության կամ դաշտանադադարի հետ կապված հորմոնային տեղաշարժեր
- վահանաձև գեղձի հորմոնների մակարդակի խիստ բարձրացում կամ նվազում:
Երբեմն սրտխփոցները կարող են լինել որևէ լուրջ խնդրի նշան, օրինակ՝ վահանաձև գեղձի գերակտիվություն (թիրեոտոքսիկոզ) կամ անկանոն սրտի ռիթմ (առիթմիա):
Սրտի ռիթմի փոփոխությունները (առիթմիաներ) կարող են դրսևորվել որպես խիստ արագացած սրտազարկ (տախիկարդիա), անսովոր դանդաղացած սրտազարկ (բրադիկարդիա), սովորական սրտի ռիթմից տարբերվող նորմալ սրտազարկ (սինուսային առիթմիա) կամ այս երեքի համակցումը:
Ռիսկի գործոններ
Սրտխփոցների զարգացման ռիսկը բարձրանում է, եթե՝
- ենթարկվել եք ուժեղ սթրեսի
- ունեք որևէ տագնապային խանգարում կամ կանոնավոր խուճապի նոպաներ
- հղի եք
- օգտագործում եք խթանիչներ պարունակող դեղամիջոցներ, օրինակ՝ մրսածության կամ ասթմայի դեղեր
- ունեք գերակտիվ վահանաձև գեղձ (թիրեոտոքսիկոզ)
- ունեք այլ սրտային խնդիրներ, օրինակ՝ առիթմիա, սրտի արատ, նախկին սրտամկանի ինֆարկտ կամ նախկինում տարած սրտի վիրահատություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024