Սրտխփոցի զգացողություն
22-04-2018
1 րոպե

Սրտխփոցները սրտազարկի արագացած լինելու, սրտի թրթռոցի կամ կրծքավանդակի պատին հարվածելու զգացողություններն են:
Այլ կերպ ասած սրտխփոցն այն է, երբ զգում եք, թե ինչպես է սիրտը կծկվում կամ անկանոն աշխատում։ Դուք սովորաբար չեք զգում սրտի գործունեությունը, և երբ սրտխփոցի զգացողությունը հանկարծակի ի հայտ է գալիս, կարող եք անակնկալի գալ կամ խիստ անհանգստանալ։
Սթրեսը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու վարժանքները, դեղամիջոցները և հազվադեպ հիվանդությունները կարող են նպաստել սրտխփոցների առաջացմանը:
Թեև սրտխփոցները կարող են լինել անհանգստացնող կամ վախեցնող, դրանք սովորաբար անվտանգ են: Հազվադեպ սրտխփոցները կարող են հանդիսանալ սրտի ավելի լուրջ հիվանդության նշան, օրինակ՝ անկանոն սրտազարկ (առիթմիա), որը կարող է պահանջել բուժում:
Անհապաղ կապ հաստատեք բժշկի հետ կամ զանգեք 1-03, եթե սրտխփոցի զգացողությունը տևում է մի քանի վայրկյանից ավելի երկար, ուղեկցվում է ինքնազգացողության վատթարացմամբ կամ ունեք սրտանոթային որևէ հիվանդություն։
Հոդվածը վերանայվել է՝ 23-06-2021