Սրտխփոց. ախտանիշներ
23-06-2021
1 րոպե

Սրտխփոցն այն է, երբ զգում եք, թե ինչպես է ձեր սիրտը կծկվում։
Սրտխփոցները կարող են զգացվել, որ կարծես սիրտը՝
- բաց է թողնում հերթական սրտազարկը կամ կծկումը
- թփրտում է
- դողում կամ թրթռում է
- կծկվում է խիստ արագացած
- ուժգին հարվածում է:
Սրտխփոցներ կարող եք զգալ սրտի շրջանում, ամբողջ կրծքավանդակում, կոկորդում կամ պարանոցի վրա: Դրանք կարող են առաջանալ ինչպես ֆիզիկապես ակտիվ, այնպես էլ հանգիս վիճակում:
Ե՞րբ դիմել բժշկին
Ոչ հաճախակի առաջացող և միայն մի քանի վայրկյան տևող սրտխփոցները սովորաբար ստուգման կարիք չունեն: Եթե ունեք սրտային հիվանդության պատմություն և հաճախակի ի հայտ եկող կամ վատթարացող սրտխփոցներ, զրուցեք բժշկի հետ: Բժիշկը կարող է առաջարկել սրտի վերահսկման թեստեր, որ ստուգի, թե արդյոք սրտխփոցի պատճառն ավելի լուրջ սրտային խնդիր է:
Դիմեք անհետաձգելի օգնության կամ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե սրտխփոցն ուղեկցվում է՝
- ետկրծոսկրային անհարմարավետության զգացողությամբ կամ ցավով
- ուշագնացությամբ
- սուր շնչարգելությամբ և հևոցով
- սուր գլխապտույտով:
Հոդվածը վերանայվել է՝ 23-06-2021