Գրադարան

Սրտխփոց. բարդություններ

Սրտխփոց. բարդություններ

Time Read 1 րոպե

Քանի դեռ սրտխփոցի պատճառը սրտային հիվանդություն չէ, բարդությունների ռիսկը փոքր է:

Այնուամենայնիվ, սրտային հիվանդության պատճառով առաջացած սրտխփոցը կարող է ուղեկցվել տարբեր բարդություններով, որոնք իրականում ոչ թե սրտխփոցի, այլ սրտխփոցի զգացում առաջացնող հիվանդության բարդություններ են:

  • Ուշագնացություն. եթե սրտազարկը հաճախացած է, արյան ճնշումը կարող է ընկնել՝ առաջացնելով ուշագնացություն: Այս բարդության ռիսկը բարձրանում է, եթե ունեք որևէ սրտային խնդիր, օրինակ՝ կանգային սրտային հիվանդություն կամ փականային խնդիրներ:
  • Սրտի կանգ. հազվադեպ սրտխփոցի պատճառ կարող է հանդիսանալ կյանքին սպառնացող առիթմիաները, որոնք կարող են բերել սրտի արդյունավետ կծկման դադարեցման:
  • Ինսուլտ. եթե սրտխփոցի պատճառը շողացող առիթմիան է, երբ սրտի վերջին խոռոչները (նախասրտեր) կծկվելու փոխարեն քաոսային թրթռում են, արյունը կարող է մնալ նախասրտերում և ձևավորել արյան մակարդուկ (թրոմբ): Վերջինս կարող է պոկվել և արյան հունով հասնել ու խցանել գլխուղեղի զարկերակներից մեկնումեկը՝ հանգեսցնելով իշեմիկ ինսուլտի:
  • Սրտային անբավարարություն. սրտային անբավարարություն կարող է զարգանալ, եթե որևէ առիթմիայի պատճառով սիրտը երկար ժամանակ դեպի մյուս օրգաններ արդյունավետ կերպով արյուն չի մղում: Երբեմն սրտային անբավարարության հանգեցնող առիթմիայի հաճախականության կարգավորումը կարող է բարելավել սրտի գործունեությունը:

Հոդվածը տեղադրվել է՝ 23-06-2021 վերանայվել է՝ 02-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով