Գրադարան

Հենոխ-Շենլեյնի պուրպուրա. պատճառներ

Հենոխ-Շենլեյնի պուրպուրա. պատճառներ

Time Read 1 րոպե

Հենոխ-Շենլեյնի պուրպուրայի ժամանակ օրգանիզմի որոշ մանր արյունատար անոթներ բորբոքվում են, որը կարող է արյունահոսություն (արյունազեղում) առաջացնել մաշկի, որովայնի և երիկամների շրջանում:

Պարզ չէ, թե ինչու է այս սկզբնական բորբոքումը զարգանում: Դա կարող է լինել որոչ հրահրիչ գործոնների (տրիգերների) նկատմամբ իմունային համակարգի ոչ պատշաճ արձագանքման հետևանք (A դասի իմունոգլոբուլիններ):

Հենոխ-Շենլեյնի պուրպուրա ունեցող մարդկանց գրեթե կեսի մոտ այս հիվանդությունը դրսևորվել է վերին շնչուղիների վարակից, օրինակ՝ մրսածությունից հետո: Այլ նպաստող գործոններից են՝ ջրծաղիկ, ստրեպտոկոկային կոկորդ (ֆարինգիտ), կարմրուկ, հեպատիտ, որոշ դեղամիջոցներ, սնունդ, միջատների խայթոցներ և ցուրտ եղանակի ազդեցություն:

Ռիսկի գործոններ

Գործոնները, որոնք մեծացնում են Հենոխ-Շենլեյնի պուրպուրայի զարգացման ռիսկը, ներառում են հետևյալը:

  • Տարիք. hիվանդությունը հիմնականում զարգանում է 10 տարեկանից փոքր երեխաների մոտ։
  • Սեռ. Հենոխ-Շենլեյնի պուրպուրան մի փոքր ավելի տարածված է տղամարդկանց, քան կանանց մոտ:
  • Ռասա. սպիտակամորթ և ասիացի երեխաների մոտ Հենոխ-Շոնլայնի պուրպուրայի զարգացման հավանականությունն ավելի մեծ է, քան սևամորթ երեխաների մոտ:

Հոդվածը տեղադրվել է՝ 22-07-2023 վերանայվել է՝ 24-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով