Գրադարան

Հենոխ-Շենլեյնի պուրպուրա. ախտորոշում

Հենոխ-Շենլեյնի պուրպուրա. ախտորոշում

Time Read 2 րոպե

Ձեր բժիշկը կկարողանա ախտորոշել հիվանդությունը որպես Հենոխ-Շենլեյնի պուրպուրա, եթե առկա են դասական ծիրանացան (պուրպուրա), հոդացավ և մարսողական ախտանիշներ:

Եթե այս գանգատներից և ախտանիշներից մեկը բացակայում է, բժիշկը կարող է առաջարկել հետևյալ հետազոտություններից մեկնումեկը կամ մի քանիսը:

Լաբորատոր թեստեր

Որևէ հատուկ լաբորատոր թեստ չկա, որ կարող է հաստատել Հենոխ-Շենլեյնի պուրպուրան, սակայն սակայն որոշ թեստեր կարող են օգնել բացառելու այլ հիվանդությունները և ավելի հավանական դարձնելու Հենոխ-Շենլեյնի պուրպուրայի ախտորոշումը: Դրանք կարող են ներառել հետևյալը:

  • Արյան թեստեր. ձեր արյունը կարող է ստուգվել, եթե ձեր գանգատներն ու ախտանիշները թույլ չեն տալիս հաստատել ախտորոշումը:
  • Մեզի թեստեր. ձեր մեզը կարող է թեստավորվել արյան, սպիտակուցի կամ այլ շեղումների առկայության համար՝ պարզելու, թե արդյոք ձեր երիկամների գործունեությունը չի խանգարվել:

Բիոպսիաներ

Հենոխ-Շենլեյնի պուրպուրա ունեցող մարդիկ հաճախ ունենում են որոշակի սպիտակուցի՝ IgA (իմունոգոլոբուլին A) կուտակումներ ախտահարված օրգանի վրա: Ձեր բժիշկը կարող է լաբորատոր թեստի համար վերցնել մաշկային փոքր նմուշ: Ծանր երիկամային ախտահարման դեպքում բժիշկը նաև կարող է առաջարկել երիկամի բիոպսիա, որի արդյունքը կօգնի ճիշտ բուժական որոշումներ կայացնելուն:

Պատկերային հետազոտություններ

Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ գերձայնային հետազոտություն՝ բացառելու որովայնի ցավի այլ պատճառները և ստուգելու հնարավոր բարդությունները, օրինակ՝ աղիների խցանումը:

Հոդվածը տեղադրվել է՝ 24-07-2023 վերանայվել է՝ 24-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով