Գրադարան

Հենոխ-Շենլեյնի պուրպուրա (IgA վասկուլիտ)

Հենոխ-Շենլեյնի պուրպուրա (IgA վասկուլիտ)

Time Read 1 րոպե

Հենոխ-Շենլեյնի պուրպուրան (ծիրանացան). որը նաև հայտնի է որպես IgA վասկուլիտ, խանգարում է, որը հանգեցնում է ձեր մաշկի, հոդերի, բարակ աղու և երիկամների փոքր արյունատար անոթների բորբոքման և արյունահոսության:

Փոքր արյունատար անոթների բորբոքման՝ վասկուլիտի այս տարբերակի ամենաբնորոշ հատկանիշը մանուշակագույն ցանն է (պուրպուրա կամ ծիրանացան), որը սովորաբար հայտնվում է ոտքերի ստորին հատվածների և հետույքի վրա: Հենոխ-Շենլեյնի պուրպուրան նաև կարող է առաջացնել որովայնի ցավ և մշտական հոդացավեր: Հազվադեպ կարող է զարգանալ երիկամների լուրջ ախտահարում:

Հենոխ-Շենլեյնի պուրպուրա կարող է առաջանալ բոլորի մոտ, սակայն առավել տարածված է մինչև 10 տարեկան երեխաների շրջանում: Սովորաբար վիճակը ինքնուրույն բարելավվում է: Բժշկական օգնությունը հիմնականում անհրաժեշտ է, եթե խանգարումն ազդում է երիկամների վրա:

Հոդվածը տեղադրվել է՝ 22-07-2023 վերանայվել է՝ 22-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով