Դեպքերի մեծ մասի ժամանակ ախտանշանները բարելավվում են մոտ մեկ ամսվա ընթացքում՝ առանց որևէ երկարաժամկետ հետևանքների:
Սակայն, հիվանդության կրկնությունները բավականին տարածված են:
Հենոխ-Շենլեյնի պուրպուրայի հետ կապված բարդությունները ներառում են հետևյալը:
- Երիկամների ախտահարում. Հենոխ-Շենլեյնի պուրպուրայի ամենալուրջ բարդությունը երիկամների վնասումն է: Այս բարդության ռիսկը չափահասների մոտ ավելի մեծ է, քան երեխաների մոտ: Երբեմն երիկամային ախտահարումն այնքան ծանր է, որ անհրաժեշտ է դիալիզ կամ երիկամի փոխպատվաստում:
- Աղիքային անանցանելիություն. խիստ հազվադեպ, Հենոխ-Շենլեյնի պուրպուրան կարող է առաջացնել ինվագինացիա՝ մի վիճակ, երբ աղիքի մի հատվածը ներս է ծալվում իր մեջ, որը հանգեցնում է աղիքի տվյալ հատվածի նեղացման կամ խցանման, որի հետևանքով էլ՝ աղիներով սննդախույսի տեղափոխման խանգարման:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024