Թարախային հիդրադենիտը զարգանում է, երբ մարզարմատները շրջապատող մազապարկիկները (ֆոլիկուլներ) խցանվում են, սակայն, այն, թե ինչու է այս խցանումն առաջանում, հայտնի չէ:
Մասնագետները կարծում են, որ դա կարող է կապված լինել հորմոնների, գենետիկ նախատրամադրվածության, ծխախոտ ծխելու կամ ավելորդ քաշի հետ:
Վարակը կամ վատ հիգիենան չեն առաջացնում թարախային հիդրադենիտ, և այն չի կարող հիվանդից փոխանցվել առողջ մարդկանց (այլ կերպ ասած՝ վարակիչ չէ):
Ռիսկի գործոններ
Թարախային հիդրադենիտի զարգացման հավանականությունը կարող են բարձրացնել մի շարք գործոններ:
- Տարիք. թարախային հիդրադենիտի ռիսկն ավելի բարձր է դեռահասների և 20-30 տարեկանների մոտ:
- Սեռ. աղջիկների և կանանց մոտ թարախային հիդրադենիտն ավելի հավանական է, քան տղաների և տղամարդկանց մոտ:
- Ռասա. էթնիկ կամ ռասայական պատկանելությունը կարող է ազդել ռիսկի մակարդակի վրա: Այս վիճակն առավել հաճախ հանդիպում է սևամորթ մարդկանց մոտ, հնարավոր է, գենետիկ գործոնների պատճառով:
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). թարախային հիդրադենիտի զարգացման միտումը կարող է ժառանգաբար փոխանցվել:
- Որոշակի առողջական վիճակներ. թարախային հիդրադենիտն ավելի տարածված է և ավելի ծանր է ընթանում այն մարդկանց մոտ, ովքեր ավելորդ քաշ ունեն կամ գեր են: Այն նաև կապ ունի ծանր ակնեի (պզուկներ), հոդաբորբոի (արթրիտ), շաքարային դիաբետի, մետաբոլիկ համախտանիշի և աղիների բորբոքային հիվանդության հետ:
- Ծխելը. ծխախոտ ծխելը կապված է թարախային հիդրադենիտի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-01-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024