Թարախային հիդրադենիտը կարող է շփոթվել բշտիկների կամ ակնեի (պզուկների) հետ:
Բազմաթիվ մարդկանց համար տարիներ են պահանջվում ճիշտ ախտորոշում ստանալու համար։
Ձեր բժիշկն ախտորոշելիս կհիմնվի ձեր գանգատների և ախտանիշների, ձեր մաշկի արտաքին տեսքի և ձեր հիվանդության պատմության վրա (անամնեզ): Նա կարող է ձեզ ուղղորդել բժշկի մոտ, որը մասնագիտացած է մաշկային հիվանդությունների ախտորոշման և բուժման ոլորտում (մաշկաբան): Թարախային հիդրադենիտը կարող է դժվար ախտորոշվել և պահանջում է մասնագիտացված բուժում և խնամք:
Թարախային հիդրադենիտ ախտորոշելու համար որևէ առանձնահատուկ լաբորատոր թեստ գոյություն չունի: Սակայն, եթե առկա է թարախ կամ արտադրություն, ձեր բժիշկը կարող է լաբորատոր թեստի համար նմուշ վերցնել:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-01-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024