Թարախային հիդրադենիտը, որը նաև հայտնի է որպես հակադարձ ակնե (պզուկ), մի վիճակ է, որը հանգեցնում է մաշկի տակ փոքր, ցավոտ գոյացությունների ձևավորման:
Այս թմբիկները, որոնք հիշեցնում են պզուկներ, կիստաներ, ֆուրունկուլ կամ ֆոլիկուլիտ, սովորաբար զարգանում են այն հատվածներում, որտեղ ձեր մաշկը քսվում է իրար՝ թևատակեր (անութափոսեր), աճուկներ, հետույք (նստատեղ) և կրծքեր: Ձևավորված թմբիկները կամ գնդիկները դանդաղ են ապաքինվում, կրկնվում են և կարող են հանգեցնել մաշկի տակ խուղակների և սպիների առաջացման:
Թարախային հիդրադենիտը սովորաբար սկսվում է սեռահասունացումից հետո, սովորաբար՝ մինչև 40 տարեկանը: Այն կարող է պահպանվել երկար տարիներ և վատթարանալ ժամանակի ընթացքում, օրինակ՝ մեծանալ չափերով և դառնալ ավելի ցավոտ: Նման վիճակը կարող է ազդել ձեր առօրյա կյանքի և հուզական բարեկեցության վրա: Համակցված դեղորայքային և վիրաբուժական մոտեցումները կարող են օգնել հիվանդության կառավարմանը և բարդությունների կանխարգելմանը:
Կանանց մոտ երեք անգամ ավելի հավանական է թարախային հիդրադենիտի զարգացումը, թեև այս հարաբերակցությունը կարող է տարբեր լինել՝ կախված աշխարհում բնակվելու վայրից: Բացի այդ, սևամորթների մոտ այս հիվանդության զարգացումն ավելի հավանական է, քան այլ ռասաների մարդկանց մոտ: Սա կարող է վերագրվել գենետիկ գործոններին:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-01-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024