Գրադարան

Ջերմահորդանք

Ջերմահորդանք

Time Read 1 րոպե

Ջերմահորդանքը կամ տաք բռնկումը​ մարմնի վերին մասում ջերմության կամ տաք ներհոսի հանկարծակի զգացումն է, որը սովորաբար առավել ուժեղ դրսևորվում է դեմքի, պարանոցի և կրծքավանդակի վրա:

Ձեր մաշկը կարող է կարմրել, կարծես ամոթից շառագունում եք: Ջերմահորդանքը նաև կարող է առաջացնել քրտնարտադրություն: Եթե կորցնում եք չափազանց շատ մարմնի ջերմություն, ապա կարող եք ունենալ մրսելու զգացում՝ դող և սարսուռ: Գիշերային քրտինքն այն ջերմահորդանքն է, որը տեղի է ունենում գիշերը և կարող է խանգարել ձեր քունը:

Թեև այլ առողջական խնդիրները կարող են առաջացնել դրանք, ջերմահորդանքներն առավել հաճախ պայմանավորված են դաշտանադադարով, երբ դաշտանները դառնում են անկանոն և ի վերջո դադարում: Իրականում ջերմահորդանքները դաշտանադադարի փուլ անցման ամենատարածված ախտանիշն են:

Գոյություն ունեն անհանգստացնող ջերմահորդանքների բուժման տարբեր եղանակներ:

Իմացե՛ք ավելին դաշտանադադարի մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 25-09-2020 վերանայվել է՝ 10-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով