ձեր մարմնի ավտոմատ պաշտպանությունն է ցուրտ ջերմաստիճանից՝ ինքն իրեն տաքանալու փորձ:
Հիպոթերմիայի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- դող և սարսուռ
- լղոզված խոսք կամ մրթմրթոց
- դանդաղ, մակերեսային շնչառություն
- թույլ անոթազարկ (պուլս)
- շարժումների նպատակասլացության կամ կոորդինացիայի կորուստ
- քնկոտություն կամ շատ ցածր էներգիա
- շփոթություն կամ հիշողության կորուստ
- գիտակցության կորուստ
- վառ կարմիր, սառը մաշկ (նորածինների մոտ):
Հիպոթերմիայով անձը սովորաբար տեղյակ չէ իր վիճակի մասին, քանի որ ախտանշանները հաճախ զարգանում են աստիճանաբար: Միևնույն ժամանակ, հիպոթերմիայի հետ կապված շփոթված մտածողությունը կանխում է ինքնագիտակցունը: Շփոթված մտածողությունը նաև կարող է հանգեցնել ռիսկային վարքագծի:
Ե՞րբ դիմել բժշկին
Զանգեք 1-03 կամ շտապ դիմեք անհետաձգելի բուժօգնություն, եթե կասկածում եք, որ ինչ-որ մեկն ունի հիպոթերմիա:
Մինչ դուք սպասում եք շտապ օգնության ժամանմանը, հնարավորության դեպքում զգուշությամբ տեղափոխեք տուժածին ներս: Կտրուկ շարժումները կարող են առաջացնել վտանգավոր անկանոն սրտազարկ: Զգուշորեն հանեք նրա թաց հագուստը՝ այն փոխարինելով տաք, չոր հագուստով կամ վերմակներով:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024