Իմպետիգոն սովորաբար վտանգավոր չէ, իսկ վարակի թեթև ձևերի վերքերը հիմնականում բուժվում են առանց սպիներ առաջացնելու:
Հազվադեպ, իմպետիգոյի բարդությունները ներառում են հետևյալը:
- Ցելյուլիտ. այս պոտենցիալ կյանքին սպառնացող վարակն ազդում է մաշկի տակ գտնվող հյուսվածքների վրա և ի վերջո կարող է տարածվել ավշային հանգույցների վրա և ներթափանցել արյան հոսք:
- Երիկամների հետ կապված խնդիրներ. իմպետիգո առաջացնող բակտերիաներից մեկը նաև կարող է վնասել ձեր երիկամները։
- Սպիացում. իմպետիգոյի ծանր ձևի՝ էկթիմայի հետ կապված խոցերը կարող են ապաքինվելուց հետո սպիներ թողնել: Էկթիման ընթանում է շճային հեղուկով կամ թարախով լցված, մաշկի կարմրածությունով խոցեր, հաճախ՝ ձեռքերի և ոտքերի վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024