Գրադարան
Իմպետիգո. ախտանիշներ

1 րոպե
Իմպետիգոյի հիմնական ախտանիշը կարմրավուն բծերն են, հաճախ՝ քթի և բերանի շրջանում:
Դրանք հետագայում վերածվում են վերքերի, արագ պատռվում են, մի քանի օր հոսում, ապա ձևավորում մեղրագույն կեղևով ծածկված խոցեր: Խոցերը կարող են տարածվել մարմնի այլ հատվածներ հպման, հագուստի և սրբիչների միջոցով: Քորն ու ցավը հիմնականում մեղմ են:
Հիվանդության ավելի քիչ տարածված ձևը, որը կոչվում է բուլլոզ իմպետիգո, նորածինների և փոքր երեխաների իրանի վրա առաջացնում է ավելի մեծ բշտիկներ: Էկթիման իմպետիգոյի ծանր ձև է, որն առաջացնում է հեղուկով կամ թարախով լցված ցավոտ խոցեր:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե կասկածում եք, որ դուք կամ ձեր երեխան ունեք իմպետիգո, դիմեք ձեր ընտանեկան բժշկին, ձեր երեխայի մանկաբույժին կամ մաշկաբանին:
Հոդվածը տեղադրվել է՝ 23-05-2023 վերանայվել է՝ 23-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: