Գրադարան
Իմպետիգո. բուժում

1 րոպե
Իմպետիգոն բուժվում է Մուպիրոցին հակաբիոտիկային քսուքով կամ նրբաքսուքով (կրեմ), որը քսվում է անմիջապես խոցերի վրա օրական երկու-երեք անգամ հինգից 10 օրվա ընթացքում:
Նախքան դեղ կիրառելը, ախտահարված տարածքը թրջեք գոլ ջրի մեջ կամ մի քանի րոպե դրեք թրջոց: Այնուհետև չորացրեք և նրբորեն հեռացրեք կեղևները, որ հակաբիոտիկը թափանցի մաշկի մեջ: Տեղադրեք չկպչող վիրակապ նույն տարածքի վրա, որը կօգնի կանխել վերքերի տարածումը:
Էկթիմայի դեպքում կամ եթե առկա են ավելի քան մի քանի իմպետիգո խոցեր, ձեր բժիշկը կարող է նշանակել բերանային (օրալ) հակաբիոտիկներ: Համոզվեք, որ ավարտեք դեղորայքի ամբողջ կուրսը, նույնիսկ եթե վերքերը ապաքինվեն:
Հոդվածը տեղադրվել է՝ 23-05-2023 վերանայվել է՝ 23-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: