Ինտերստիցիալ ցիստիտի ճշգրիտ պատճառը հայտնի չէ, սակայն հավանական է, որ կան բազմաթիվ նպաստող գործոններ:
Օրինակ, ինտերստիցիալ ցիստիտ ունեցող մարդիկ նաև կարող են ունենալ միզապարկի պաշտպանիչ լորձաթաղանթի (էպիթելի) արատ: Էպիթելիումի խանգարումը կարող է թույլ տալ, որ մեզում առկա թունավոր նյութերը գրգռեն ձեր միզապարկի պատը:
Այլ հնարավոր, սակայն չապացուցված նպաստող գործոններից են աուտոիմուն ռեակցիան, ժառանգականությունը, վարակը կամ ալերգիան:
Ռիսկի գործոններ
Հետևյալ գործոնները կապված են ինտերստիցիալ ցիստիտի բարձրացած ռիսկի հետ:
- Ձեր սեռը․ կանանց մոտ ինտերստիցիալ ցիստիտ ախտորոշվում է ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ: Տղամարդկանց մոտ ախտանիշները կարող են նմանակել ինտերստիցիալ ցիստիտին, սակայն դրանք ավելի հաճախ կապված են շագանակագեղձի բորբոքման հետ (պրոստատիտ):
- Ձեր տարիքը. ինտերստիցիալ ցիստիտ ունեցող մարդկանց մեծամասնությունը ախտորոշվում է 30 տարեկանում կամ ավելի բարձր տարիքում:
- Քրոնիկ ցավային խանգարում ունենալը․ ինտերստիցիալ ցիստիտը կարող է կապված լինել այլ քրոնիկ ցավային խանգարումների հետ, ինչպիսիք են գրգռված աղու համախտանիշը կամ ֆիբրոմիալգիան:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024