Գրադարան

Ինտերստիցիալ ցիստիտ

Ինտերստիցիալ ցիստիտ

Time Read 1 րոպե

Ինտերստիցիալ ցիստիտը քրոնիկ հիվանդություն է, որն առաջացնում է միզապարկում ճնշման զգացողություն, միզապարկի ցավ և երբեմն կոնքային ցավ:

Ցավը տատանվում է մեղմ անհարմարավետությունից մինչև ուժեղ ցավ: Այս վիճակը համանման հիվանդությունների խմբի մի մասն է, որը հայտնի է որպես ցավոտ միզապարկի կամ միզապարկային ցավի համախտանիշ:

Ձեր միզապարկը մկանային խոռոչավոր օրգան է, որը կուտակում է մեզը: Միզապարկը լայնանում է՝ մինչև լրիվ լցվի, որից հետո կոնքային նյարդերի միջոցով ազդանշան է ուղարկում ձեր գլխուղեղին, որ ժամանակն է միզելու: Սա մարդկանց մեծ մասի մոտ առացնում է միզելու պահանջ:

Ինտերստիցիալ ցիստիտի դեպքում այս ազդանշանները խառնվում են, և դուք ավելի հաճախ և ավելի փոքր քանակությամբ մեզի միզելու կարիք եք զգում, քան շատերը:

Ինտերստիցիալ ցիստիտն առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ և կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ կյանքի որակի վրա: Թեև բուժում չկա, դեղամիջոցները և այլ բուժումները կարող են օգնել:

Հոդվածը տեղադրվել է՝ 09-11-2023 վերանայվել է՝ 09-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով