Ինտերստիցիալ ցիստիտի գանգատներն ու ախտանիշները տարբերվում են անձից անձից:
Եթե ունեք ինտերստիցիալ ցիստիտ, ձեր ախտանիշները նաև կարող են փոփոխվել ժամանակի ընթացքում՝ պարբերաբար սաստկանալով ի պատասխան սովորական հրահրիչ գործոնների (տրիգերներ), ինչպիսիք են դաշտանը, երկար նստելը, սթրեսը, ֆիզիկական լարվածությունը և սեռական գործունեությունը:
Ինտերստիցիալ ցիստիտի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- կանանց մոտ՝ ցավ կոնքի շրջանում կամ հեշտոցի և հետանցքի միջև
- տղամարդկանց մոտ` ցավ ամորձապարկի (փոշտ) և հետանցքի միջև (շեք)
- քրոնիկ կոնքային ցավ
- միզելու մշտական, հրատապ (ուրգենտ) պահանջ
- հաճախակի միզարձակում, հաճախ՝ փոքր քանակությամբ, ամբողջ օրվա և գիշերվա ընթացքում (օրական՝ մինչև 60 անգամ)
- ցավ կամ անհարմարավետություն, երբ միզապարկը լցվում է և թեթևանում է միզելուց հետո
- ցավ սեռական հարաբերության ժամանակ:
Ախտանիշների ուժգնությունը տարբեր անձանց մոտ տարբեր է, և որոշ մարդիկ կարող են ունենալ ախտանիշների բացակայության ժամանակաշրջաններ:
Ինտերստիցիալ ցիստիտի գանգատներն ու ախտանիշները կարող են նմանվել միզուղիների քրոնիկ վարակի նշաններին, սակայն, սովորաբար վարակ չկա: Այնուամենայնիվ, ախտանշանները կարող են վատթարանալ, եթե ինտերստիցիալ ցիստիտին ավելանում է միզուղիների վարակը:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե զգում եք քրոնիկ միզապարկի ցավ կամ հրատապ կամ հաճախակի միզարձակման կարիք, դիմեք ձեր բժշկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024