Գրադարան

Գրգռված աղու համախտանիշ. ախտանիշներ

Գրգռված աղու համախտանիշ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Գրգռված աղու համախտանիշի (ԳԱՀ) ախտանիշները տարբեր են, սակայն սովորաբար առկա են երկար ժամանակի ընթացքում:

Ամենատարածվածները ներառում են՝

  • որովայնի ցավ, կծկանքներ (սպազմ) կամ փքվածություն (փորափքանք կամ մետեորիզմ), որը կապված է կղազատման հետ (դեֆեկացիա)
  • կղանքի ձևի կամ արտաքին տեսքի փոփոխություններ
  • կղազատման հաճախականության փոփոխություններ:

Այլ ախտանիշները, որոնք հաճախ կապված են ԳԱՀ-ի հետ, ներառում են աղիների թերի դատարկման զգացողությունը և կղանքի մեջ գազերի կամ լորձի ավելացումը:

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք կղազատման սովորույթի մշտական փոփոխություն կամ ԳԱՀ-ի այլ ախտանիշներ: Դրանք կարող են վկայել ավելի լուրջ վիճակի մասին, ինչպիսին է հաստ աղիքի քաղցկեղը:

Ավելի լուրջ ախտանիշները ներառում են՝

  • քաշի կորուստ (նիհարում)
  • գիշերային փորլուծություն
  • ուղիղաղիքային (հետանցքից) արյունահոսություն
  • երկաթ-դեֆիցիտային սակավարյունություն (անեմիա)
  • անբացատրելի փսխում
  • ցավ, որը չի հանգստանում գազերի դուրս հանմամբ կամ աղիքների դատարկմամբ:

Հոդվածը տեղադրվել է՝ 27-02-2023 վերանայվել է՝ 28-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով