Գրադարան

Հետանցքային քոր. պատճառներ

Հետանցքային քոր. պատճառներ

Time Read 1 րոպե

Հետանցքային (անալ) քորը կարող է ունենալ տարբեր պատճառներ:

Հետնացքային քորի հնարավոր պատճառները ներառում են հետևյալը:

  • Գրգռիչներ. անկղապահությունը և երկարաժամկետ փորլուծությունը կարող են գրգռել մաշկը: Կամ ձեր մաշկի խնամքը կարող է ներառել ապրանքներ կամ վարքագծեր, որոնք գրգռում են մաշկը: Օրինակները ներառում են կոշտ օճառների օգտագործումը, չափազանց կոպիտ և հաճախակի սրբելը կամ անհարթ զուգարանի թուղթը: Նույնը վերաբերվում է գերքրտնոտությանը: Հետանցքի շրջանի գերխնամքն իր հեթին կարող է հեռացնել մաշկի բնակական պաշտպանիչ ճարպաշերտը և նպաստել մաշկի գրգռմանը: Երկարատև տաք ցնցուղները կամ լոգանքները նույնպես կարող են դառնալ հետանցքային քորի պատճառ:
  • Վարակներ. դրանք ներառում են սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, սրատուտային վարակները, խմորասնկիկային վարակները և հետանցքային գորտնուկները (կոնդիլոմաներ):
  • Մաշկային հիվանդություններ. երբեմն հետանցքային քոր առաջանում է մաշկային որոշակի հիվանդությունների և վիճակների ժամանակ, ինչպիսիք են չոր մաշկը, փսորիազը կամ կոնտակտային դերմատիտը:
  • Այլ առողջական խնդիրներ. դրանք ներառում են շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի հիվանդություն և թութք (հեմոռոյ):

Հաճախ հետանցքային քորի պատճառը հայտնի չէ:

Հոդվածը տեղադրվել է՝ 15-05-2023 վերանայվել է՝ 15-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով