Հետանցքային (անալ) քորի կանխարգելումը հիմնականում ներառում է նուրբ լվացման ռեժիմ, որը պահպանում է այդ տարածքը մաքուր, սառը և չոր՝ միաժամանակ օգնելով մաշկը գրգռվելու կանխարգելմանը:
Եթե արդեն ունեք հետանցքային քոր, ձեր ախտանիշները թեթևացնելու համար փորձեք ինքնօգնության այս քայլերը:
- Զգույշ և նուրբ մաքրեք. մաքրեք հետանցքի շրջակայքը, երբ այն կեղտոտ է կամ հնարավորության դեպքում աղիքների յուրաքանչյուր դատարկումից հետո: Սա կարող է ներառել արագ ցնցուղ, բիդե, նստած լոգանք կամ լվացում սեղմվող շշով: Զուգարանի խոնավ անձեռոցիկը կարող է օգնել: Խուսափեք կոպիտ մաքրելուց կամ կոշտ թղթերից: Չորացրեք փափուկ սրբիչով կամ թողեք, որ ինքնուրույն չորանա: Մի՛ օգտագործեք տաքությամբ չորացնող միջոցներ և մի՛ փորձեք կոպիտ տրորել հետանցքի շրջանը:
- Մի՛ քորեք. քորելը միայն կարճատև է ազատում մաշկի քորից: Այն ավելի է գրգռում ձեր մաշկը: Ծայրահեղ դեպքում մի՛ քերծեք և մի՛ վնասեք հետանցքի շրջանի մաշկը: Դուք կարող եք որոշակի թեթևացում գտնել՝ կիրառելով խոնավ, սենյակային ջերմաստիճանի թրջոց տվյալ հատվածում կամ ընդունելով վարսակի ալյուրով գոլ լոգանք: Կարճ կտրեք ձեր եղունգները և անկողնում հագեք բամբակյա ձեռնոցներ՝ քնած ժամանակ քերծվածքներից խուսափելու համար:
- Հագեք սպիտակ բամբակյա ներքնազգեստ, որը չի կապում. սա օգնում է հետանցքի շրջանը չոր պահել: Խուսափեք զուգագուլպաներ և այլ ամուր հագուստներ կրելուց, քանի որ դրանք կարող են պահել խոնավությունը: Դրա փոխարեն կրեք ազատ և բամբակյա ներքնազգեստ:
- Խուսափեք գրգռիչներից. խուսափեք պղպջակային լոգանքներից, սեռական օրգանների դեզոդորանտներից, բուրավետ զուգարանի թուղթից, մաքրող անձեռոցիկներից և թունդ կամ օծանելիքով օճառներից: Թույլ օճառով և ջրով մաքրելը և որևէ այլ արտադրանք չօգտագործելը սովորաբար լավագույն ընտրությունն է: Բոլորդ դեպքերում, ընտրեք զգայուն մաշկի համար նախատեսված հիպոալերգիկ հիգիենիկ միջոցներ:
- Փոխեք ձեր սննդակարգը. կրճատեք կամ խուսափեք հետևյալ ապրանքներից մինչև ձեր ախտանիշները չվերանան՝ թեյ, սուրճ, կոլա, ալկոհոլ, ցիտրուսային մրգեր, պղպեղ, կաթնամթերք, կծու մթերքներ, տոմատի սոուս և լոլիկ: Խուսափեք լուծողականների չափից ավելի օգտագործումից:
- Կիրառեք քսուքներ, նրբաքսուքներ (կրեմ) կամ գելեր. պաշտպանեք ախտահարված մաշկը խոնավությունից՝ կիրառելով Ցինկի օքսիդի քսուքի բարակ շերտ (Դեսիտին, Բալմեքս) կամ նավթային ժելե (Վազելին): Եթե անհրաժեշտ է թեթևացնել բորբոքումն ու քորը, կիրառեք Հիդրոկորտիզոնի 1% քսուք օրական 2-3 անգամ մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում:
- Կերեք ավելի շատ բանջարեղեն, ամբողջահատիկ ձավարեղեն և ոչ ցիտրուսային մրգեր. սա կօգնի պահպանելու աղիքների կանոնավոր դատարկումները: Բջջանքի (բջջանյութի) այլ աղբյուրներ են լոբիները, ընկույզները և սերմերը: Բջջանքային հավելումները, ինչպիսիք են պսիլիումը (Մետամուցիլ) և Մեթիլցելյուլոզը (Ցիտրուցել) կարող են օգնել:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024