Գրադարան
Հետանցքային քոր. բուժում

1 րոպե
Հետանցքային քորի բուժումը կախված է խնդրի պատճառներից։
Այն կարող է ներառել ինքնօգնության միջոցառումներ, ինչպիսիք են հակաքորային նրբաքսուք (կրեմ) օգտագործելը կամ վարակի կամ անկղապահության բուժումը:
Եթե ախտանշանները վատթարանում են գիշերը, կարող է նշանակվել բերանային (օրալ) հակահիստամին: Այն կարող է օգնել թեթևացնելու քորը, մինչև հակաքորային նրբաքսուքն ազդի:
Պատշաճ խնամքի դեպքում մարդկանց մեծ մասն ազատվում է հետանցքային քորից: Այցելեք ձեր բժշկին, եթե քորը շարունակվում է:
Հոդվածը տեղադրվել է՝ 15-05-2023 վերանայվել է՝ 16-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: