Գրադարան
Հետանցքային քոր. ախտանիշներ

1 րոպե
Հետանցքային (անալ) քորի ախտանիշները կարող են ներառել ուժեղ քոր, բորբոքում, այրոցի զգացում և ցավոտություն:
Կախված պատճառից՝ քորը և գրգռվածությունը կարող են լինել կարճատև կամ ավելի համառ: Հետանցքային քորը հաճախ ավելի է սաստկանում քնելուց առաջ կամ շոգ, խոնավ եղանակին:
Ե՞րբ դիմել բժշկին
Հետանցքային քորի մեծ մասի դեպքում բուժօգնություն չի պահանջվում: Սակայն, դիմեք ձեր բժշկին, եթե՝
- հետանցքային քորը ծանր է կամ մշտական
- ունեք հետանցքային արյունահոսություն կամ կղանքի արտահոսք
- հետանցքի տարածքը թվում է վարակված
- դուք չեք կարող պարզել, թե որն է մշտական քորի առաջացման պատճառը:
Հոդվածը տեղադրվել է՝ 15-05-2023 վերանայվել է՝ 15-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: