Գրադարան
Հետանցքային քոր. ախտորոշում

1 րոպե
Ձեր բժիշկը կարող է ախտորոշել ձեր քորի պատճառը՝ հարցնելով ձեր ախտանիշների, հիվանդության պատմության և անձնական սովորույթների մասին:
Ձեզ կարող է անհրաժեշտ լինել ֆիզիկական քննություն (բուժզննում), ներառյալ՝ ուղիղ աղիքի մատնային քննություն: Դուք կարող եք թեստ անցկացնել սրատուտների հայտնաբերման համար, եթե կասկածվում է սրատուտային վարակի մասին:
Եթե ձեր քորի պատճառն ակնհայտ չէ կամ ձեր քորը չի արձագանքում բուժմանը, ձեր բժիշկը կարող է ձեզ ուղղորդել մաշկային հիվանդությունների մասնագետի մոտ (մաշկաբան): Շատ դեպքերում քորի պատճառը հայտնի չէ, սակայն ախտանշանները կարելի է բուժել:
Հոդվածը տեղադրվել է՝ 15-05-2023 վերանայվել է՝ 15-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: