Գրադարան

Մաշկի քոր. պատճառներ

Մաշկի քոր. պատճառներ

Time Read 1 րոպե

Մաշկի քոր առաջացման պատճառները բազմաթիվ են և ունեն ինչպես մաշկային, այնպես էլ արտամաշկային ծագում:

  • Մաշկային հիվանդություններ և վիճակներ. օրինակներից են չոր մաշկը (քսերոզ), էկզեման (դերմատիտ), փսորիազը, քոսը, մակաբույծները, այրվածքները, սպիները, միջատների խայթոցները և եղջնացաները:
  • Ներքին հիվանդություններ. ամբողջ մարմնով տարածվող քորը կարող է լինել հիմքում ընկած որևէ հիվանդության ախտանիշ, ինչպիսիք են լյարդային հիվանդությունը, երիկամային հիվանդությունը, սակավարյունությունը (անեմիա), շաքարային դիաբետը, վահանաձև գեղձի խնդիրները և որոշ քաղցկեղներ:
  • Նյարդային խանգարումներ. օրինակներից են ցրված սկլերոզը, սեղմված նյարդերը և գոտևորող որքինը (հերպես զոստեր):
  • Հոգեբուժական վիճակներ. օրինակներից են տագնապը, կպչուն-սևեռուն խանգարումը և դեպրեսիան:
  • Գրգռվածություն և ալերգիկ ռեակցիաներ. բուրդը, քիմիական նյութերը, օճառները և այլ գործոնները կարող են գրգռել մաշկը և առաջացնել ցան և քոր։ Երբեմն այնպիսի նյութերը, ինչպիսիք են թունավոր բաղեղը կամ դիմահարդարման միջոցները, առաջացնում են ալերգիկ ռեակցիա։ Նաև որոշ դեղամիջոցների, օրինակ՝ ցավը բուժող թմրամիջոցների (օփիոիդներ) ռեակցիաները կարող են առաջացնել մաշկի քոր:

Երբեմն քորի պատճառը հնարավոր չէ պարզել:

Հոդվածը տեղադրվել է՝ 22-05-2023 վերանայվել է՝ 22-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով