Բուժումը կենտրոնանում է քորի առաջացման պատճառի վերացման վրա:
Եթե տնային միջոցները չեն մեղմացնում ձեր ախտանիշները, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ դեղեր կամ այլ բուժումներ: Քոր առաջացնող մաշկի ախտանիշները վերահսկելը կարող է դժվար լինել և պահանջել երկարատև բուժում: Ընտրանքները ներառում են հետևյալը:
- Կորտիկոստերոիդային նրբաքսուքներ (կրեմ) և քսուքներ. եթե ձեր մաշկը քոր է գալիս ու բորբոքված է, ձեր բժիշկը կարող է առաջարկել ախտահարված հատվածներին քսել բուժիչ նրբաքսուք կամ քսուք: Դրանից հետո դուք կարող եք ծածկել բուժվող մաշկը խոնավ բամբակյա վիրակապով: Խոնավությունն օգնում է մաշկին ներծծել նրբաքսուքը և ունի սառեցնող ազդեցություն։ Եթե ունեք ծանր կամ երկարատև քոր, ձեր բժիշկը կարող է առաջարկել քնելուց առաջ այս ռեժիմը՝ 20 րոպե լողացեք մաքուր գոլ ջրով, այնուհետև թաց մաշկին քսեք Տրիամցինոլոնի 0,025-0,1% քսուք: Սա պահում է խոնավությունը և օգնում է դեղամիջոցի ներծծմանը: Վերջում հագեք գիշերազգեստ։ Կրկնեք այս հերթականությունը քնելուց առաջ՝ մի քանի գիշեր:
- Այլ նրբաքսուքներ և քսուքներ. այլ բուժումները, որոնք կարող եք կիրառել ձեր մաշկի համար, ներառում են կալցինեուրինի արգելակիչները, ինչպիսիք են Տակրոլիմուսը (Պրոտոպիկ) և Պիմեկրոլիմուսը (Էլիդել): Կամ կարող եք որոշակի թեթևացում գտնել տեղային անզգայացնող միջոցների, Կապսաիցինի կամ Դոքսեպինի նրբաքսուքի օգնությամբ:
- Բերանային (օրալ) դեղամիջոցներ. հակադեպրեսանտները, որոնք կոչվում են սերոտոնինի ետզավթման ընտրողական արգելակիչներ (ՍԵԸԱ-ներ) կարող են օգտակար լինել երկարատև քորի որոշ տեսակների թեթևացման համար: ՍԵԸԱ-ների օրինակներից են Ֆլուոքսետինը (Պրոզակ) և Սերտրալինը (Զոլոֆտ): Մեկ այլ տարբերակ է եռացիկլիկ հակադեպրեսանտները, ինչպիսին է Դոքսեպինը: Դուք կարող եք չզգալ այս դեղամիջոցներից որոշների լիարժեք օգուտը՝ մինչև բուժումը սկսելուց չի անցել մինչև 8-12 շաբաթ:
- Լուսային թերապիա (ֆոտոթերապիա). ֆոտոթերապիան իրենից ներկայացնում է ձեր մաշկը որոշակի տեսակի ճառագայթների ազդեցությանը ենթարկելը: Սա կարող է լավ տարբերակ լինել այն մարդկանց համար, ովքեր չեն կարող բերանային դեղամիջոցներ ընդունել: Հավանաբար, կպահանջվի ֆոտոթերապիայի մի քանի սեանս, մինչև քորը դառնա վերահսկվի:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024