Գրադարան
Մաշկի քոր. ախտորոշում

1 րոպե
Մաշկի քոր առաջացման պատճառի ախտորոշումը սկսվում է ֆիզիկական քննությունից (բուժզննում) և ձեր հիվանդության պատմության վերաբերյալ հարցերից:
Եթե ձեր բժիշկը կարծում է, որ ձեր քոր առաջացնող մաշկը ոչ մաշկային հիվանդության կամ վիճակի արդյունք է, ձեզ կարող է առաջարկել որոշ հետազոտություններ: Դրանց ոչ ամբողջական ցանկը կարող է ներառել հետևյալը:
- Արյան թեստ. արյան ընդհանուր հետազոտությունը (CBC) կարող է հայտնաբերել ձեր քոր առաջացնող ներքին վիճակի մասին, ինչպիսին է սակավարյունությունը (անեմիա):
- Լյարդի, երիկամների և վահանաձև գեղձի գործունեության թեստեր. լյարդի կամ երիկամների խանգարումները, ինչպես նաև վահանաձև գեղձի հիվանդությունները, ինչպիսին է թիրեոտոքսիկոզը, կարող են քոր առաջացնել:
- Կրծքավանդակի ռենտգեն. կրծքավանդակի ռենտգենը կարող է ցույց տալ, թե արդյոք ունեք մեծացած ավշային հանգույցներ, որոնք կարող են ուղեկցվել մաշկի քորով:
Հոդվածը տեղադրվել է՝ 22-05-2023 վերանայվել է՝ 22-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: