Քորը ժամանակավորապես թեթևացնելու համար փորձեք հետևյալ տնային միջոցները:
- Խուսափեք այն իրերից կամ իրավիճակներից, որոնք քոր են առաջացնում. փորձեք բացահայտել, թե ինչն է առաջացնում ձեր ախտանիշները և խուսափեք դրանից: Սա կարող է լինել բրդյա հագուստ, չափազանց ջեռուցվող սենյակ, շատ տաք լոգանքներ կամ մաքրող միջոցի գրգռիչ ազդեցություն:
- Խոնավացրեք ամեն օր. տուժած մաշկին առնվազն օրը մեկ անգամ կիրառեք հիպոալերգիկ և առանց բուրմունքների խոնավացնող միջոց (Կետաֆիլ և այլն): Չոր մաշկի դեպքում ավելի հաստ նրբաքսուքներն (կրեմ) ու քսուքներն ավելի լավ են ազդում, քան լոսյոնները:
- Բուժեք գլխամաշկը. չոր, քոր առաջացնող գլխամաշկի դեպքում փորձեք սովորական դեղորայքային շամպուններ, որոնք պարունակում են Ցինկի պիրիթիոն (Head & Shoulders և այլն), Կետոկոնազոլ (Նիզորալ և այլն), Սելենի սուլֆիդ (Սելսուն Բլու և այլն) կամ ածխի խեժ (Neutrogena T/Gel և այլն): Հնարավոր է, որ ձեզ հարկավոր լինի մի քանի արտադրանք փորձել՝ նախքան ձեր մազերի և վիճակի համար ամենահարմար ապրանք գտնելը: Կամ դուք կարող եք պարզել, որ մի տեսակից մյուսին անցնելն օգնում է:
- Օգտագործեք նրբաքսուքներ (կրեմ), լոսյոններ կամ գելեր, որոնք հանգստացնում և սառեցնում են մաշկը. կորտիկոստերոիդային նրբաքսուքի կարճատև օգտագործումը կարող է կարճաժամկետ թեթևացնել քոր առաջացնող, բորբոքված մաշկը: Կամ փորձեք Կալամինի լոսյոնը կամ մենթոլ պարունակող քսուքները (Սարնա և այլն), Կամֆորան, Կապսաիցինը կամ տեղային անզգայացնող միջոցը, օրինակ՝ Պրամոքսինը (միայն չափահասների համար): Այս արտադրանքները սառնարանում պահելը կարող է ուժեղացնել դրանց հանգստացնող ազդեցությունը: Կորտիկոստերոիդային նրբաքսուքները չեն օգնում քոր առաջացմանը, որը հաջորդում է գոտևորող որքինային վարակին:
- Խուսափեք քերծվածքներից. ծածկեք քոր առաջացնող հատվածը, եթե չեք կարող զերծ մնալ այն քերծելուց: Կտրեք ձեր եղունգները և, եթե դա օգնում է, հագեք ձեռնոցներ, երբ քնում եք:
- Լոգանք ընդունեք. օգտագործեք գոլ ջուր, որի մեջ շաղ տվեք մոտ կես բաժակ (100 գրամ) Էսոմ աղերի, խմորի սոդայի կամ վարսակի ալյուրի վրա հիմնված լոգանքի միջոց (Ավեենո և այլն): Օգտագործեք թույն մաքրող միջոց (Դով, Օլեյ, Կետաֆիլ)՝ սահմանափակելով դրա օգտագործումը թևատակերի և աճուկների համար: Մի՛ փորձեք մաշը կոպիտ տրորել և սահմանափակեք ձեր լողանալու ժամանակը: Այնուհետև լավ մաքրաջրվեք, չորացրեք և խոնավացրեք ձեր մաշկը:
- Նվազեցրեք սթրեսը կամ անհանգստությունը. սթրեսը կամ անհանգստությունը կարող են խորացնել քորը: Բազմաթիվ մարդիկ պարզել են, որ խորհրդատվությունը, վարքագծի փոփոխման թերապիան, ասեղնաբուժությունը, մեդիտացիան և յոգան կարող են օգնել նվազեցնել սթրեսը կամ անհանգստությունը:
- Փորձեք թույլ ազդող բերանային (օրալ) ալերգիայի դեմ դեղամիջոց. որոշ ալերգիայի դեմ դեղամիջոցները (հակահիստամիններ), ինչպիսիք են Դիֆենհիդրամինը, կարող են քնկոտություն առաջացնել: Այս տեսակի հաբերը կարող է օգտակար լինել քնելուց առաջ, եթե ձեր քորը խանգարում է ձեր քնին: Հակահիստամինները չեն հանում գոևորող որքինից հետո զարգացող քորը:
- Օգտագործեք խոնավացուցիչ. խոնավացուցիչը կարող է որոշակի թեթևացում ապահովել, եթե տան ջեռուցումը հանգեցնում է ձեր տան օդի չորացմանը:
- Հոգ տարեք ձեր հանգստի և քնի մասին. բավականաչափ քունը կարող է նվազեցնել մաշկի քորի առաջացման վտանգը:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024