Կավասակի հիվանդության պատճառը դեռևս մնում է անհայտ:
Սակայն մասնագետները համակարծիք են, որ հիվանդությունը չի փոխանցվում է մարդուց մարդուն: Ոմանք կարծում են, որ Կավասակիի հիվանդությունը զարգանում է բակտերիալ կամ վիրուսային վարակից հետո կամ, որ այն կապված է շրջակա միջավայրի գործոնների հետ: Որոշ գեներ կարող են երեխաներին ավելի խոցելի դարձնել Կավասակի հիվանդության նկատմամբ:
Ռիսկի գործոններ
Հայտնի է, որ այս երեք գործոնները կարող են մեծացնել երեխաների մոտ Կավասակի հիվանդության զարգացման ռիսկը:
- Տարիք. մինչև 5 տարեկան երեխաները ենթարկվում են Կավասակի հիվանդության ամենամեծ ռիսկին։
- Սեռ. տղա երեխաների մոտ Կավասակի հիվանդության ռիսկը մի փոքր ավելի բարձր է:
- Էթնիկ ծագում. ասիական կամ խաղաղօվկիանոսյան կղզիների ծագում ունեցող երեխաների շրջանում Կավասակիի հիվանդության տարածվածությունն ավելի բարձր է:
Կավասակի հիվանդությունի առաջացումն ունի սեզոնային հակում: Հյուսիսային Ամերիկայում և նմանատիպ կլիմայական երկրներում այն առավել հաճախ զարգանում է ձմռանը և վաղ գարնանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024