Կավասակի հիվանդության ախտանշանները ներառում են 39° C (102,2 F) և ավելի բարձր ջերմություն հինգ և ավելի օր շարունակ, որը չի արձագանքում սովորական ջերմիջեցնողներին:
Տենդից բացի, երեխան ունի հետևյալ ախտանիշներից առնվազն չորսը՝
- ցան (էրիթեմա) իրանի կամ սեռական օրգանների շրջանում
- պարանոցային ավշային հանգույցնեի մեծացում (այտուցվածություն)
- խիստ կարմրած աչքեր (կոնյուկտիվիտ)՝ առանց խիտ արտադրության
- կարմրած, չորացած և ճաքճքած շրթունքներ և կրամրած, այտուցված լեզու
- ձեռքերի ափերի և ոտնաթաթերի ներբանների այտուցված, կարմրած մաշկ, որն ավելի ուշ թեփոտվում է:
Ախտանիշները կարող են միաժամանակ չդրսևորվել: Տեղեկացրեք ձեր երեխայի բժշկին, եթե ախտանիշներից մեկնումեկն անհետացել է:
Այլ ախտանիշներից են՝
- որովայնային ցավեր
- փորլուծություն
- անհանգստություն
- հոդացավ
- փսխում:
Որոշ երեխաներ հինգ կամ ավելի օր բարձր ջերմություն են ունենում, սակայն չորսից պակաս ախտանիշներ ունեն, որոնք անհրաժեշտ են Կավասակիի հիվանդության ախտորոշման համար: Սա կոչվում է անավարտ Կավասակի հիվանդություն: Անավարտ Կավասակի հիվանդությամբ երեխաները դեռևս գտնվում են սրտային զարկերակների վնասման ռիսկի տակ: Նրանք դեռ բուժման կարիք ունեն ախտանիշների ի հայտ գալուց հետո 10 օրվա ընթացքում:
Կավասակիի հիվանդությունը կարող է ընթանալ այնպիսի ախտանիշներով, ինչպիսին է երեխաների մոտ բազմահամակարգային բորբոքային համախտանիշը: Վերջինս զարգանում է COVID-19-ով հիվանդ երեխաների մոտ։
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ձեր երեխան ունի բարձր ջերմություն, որը տևում է ավելի քան երեք օր, դիմեք նրա բժշկին: Կավասակի հիվանդության բուժումը ախտանիշների ի հայտ գալուց հետո 10 օրվա ընթացքում կարող է նվազեցնել սիրտը սնուցող զարկերակների տևական վնասվման հավանականությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024