Կավասակի հիվանդությունն առաջացնում է օրգանիզմի բոլոր շրջաններին արյուն մատակարարող փոքր և միջին արյունատար անոթների պատերի բորբոքային այտուց:
Կավասակի հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է երեխաների մոտ՝ ախտահարելով սրտի (պսակային) զարկերակները, որոնք թթվածնով հարուստ արյուն են մատակարարում սրտամկանին:
Կավասակի հիվանդությունը նաև կոչվում է լորձաթաղանթամաշկային ավշահանգուցային համախտանիշ՝ այն պատճառով, որ այն նաև առաջացնում է ավշային գեղձերի (հանգույցների) և բերանի, քթի, աչքերի և կոկորդի (ըմպանի) լորձաթաղանթների այտուցվածություն:
Կավասակի հիվանդությամբ երեխաները կարող են ունենալ բարձր ջերմություն, այտուցված դաստակներ և ոտնաթաթեր՝ մաշկի թեփոտումով և կարմիր աչքեր և լեզու: Կավասակի հիվանդությունը հաճախ բուժելի է: Վաղ բուժմամբ, երեխաների մեծ մասի ինքնազգացողությունը բարելավվում է և առավելագույնս կանխարգելվում են երկարաժամկետ խնդիրները:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024