Կավասակի հիվանդությունը զարգացած երկրներում ապրող երեխաների մոտ սրտային հիվանդության առաջատար պատճառն է:
Սակայն, բուժման դեպքում քչերն են ունենում սրտի երկարաժամկետ ախտահարում:
Սրտային բարդություններից են՝
- արյունատար անոթների, առավել հաճախ՝ սրտին արյուն մատակարարող պսակային զարկերակների այտուցվածություն
- սրտամկանի այտուցվածություն
- սրտի փականային խնդիրներ:
Այս բարդություններից յուրաքանչյուրը կարող է վնասել սիրտը: Սրտի զարկերակների այտուցվածությունը կարող է թուլացնել դրանք և առաջացնել զարկերակի պատի արտափքում, որը կոչվում է անևրիզմա: Անևրիզմաները բարձրացնում են արյան մակարդուկների (թրոմբների) ձևավորման ռիսկը: Դրանք կարող են հանգեցնել սրտամկանի ինֆարկտի կամ պատռվել՝ առաջացնել ներքին արյունահոսություն:
Հազվադեպ, սրտի զարկերակների հետ կապված խնդիրներ ունեցող երեխաների մոտ Կավասակի հիվանդությունը կարող է հանգեցնել մահվան:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024