Կերատիտը եղջերաթաղանթի (եղջերենու) բորբոքում է՝ աչքի առջևի մասի թափանցիկ, ուռուցիկ հյուսվածք, որը ծածկում է բիբը և ծիածանաթաղանթը:
Կերատիտը կարող է կապված լինել կամ չլինել վարակի հետ: Ոչ վարակիչ կերատիտը կարող է առաջանալ համեմատաբար փոքր վնասվածքի հետևանքով, օրինակ՝ կոնտակտային ոսպնյակները (լինզաները) չափազանց երկար կրելուց կամ աչքի մեջ օտար մարմին հայտնվելուց: Վարակիչ կերատիտի պատճառ կարող են լինել բակտերիաները, վիրուսները, սնկիկները և մակաբույծները:
Եթե ունեք աչքի կարմրություն կամ կերատիտի այլ ախտանիշեր, պայմանավորվեք և այցելեք ձեր ակնաբույժին: Արագ ուշադրություն դարձնելով՝ կերատիտի թեթև և միջին ծանրության դեպքերը սովորաբար կարող են արդյունավետ բուժվել առանց տեսողության կորստի: Չբուժված թողնելու դեպքում կամ, եթե վարակը ծանր է, կերատիտը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, որոնք կարող են անդառնալի կերպով վնասել ձեր տեսողությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024