Կան մի շարք միջոցներ, որոնք կարող են օգնել եղջերաթաղանթի (եղջերենու) բորբոքման կանխարգելմանը:
Հոգ տարեք ձեր կոնտակտային լինզաների մասին
Եթե կրում եք կոնտակտային ոսպնյակներ (լինզաներ), դրանց ճիշտ օգտագործումը, մաքրումը և ախտահանումը կարող են օգնել կերատիտի կանխարգելմանը: Հետևեք այս խորհուրդներին:
- Ընտրեք ամենօրյա կրման կոնտակտային լինզաներ և հանեք դրանք քնելուց առաջ:
- Լվացեք, լավ պարզաջրեք և չորացրեք ձեր ձեռքերը՝ նախքան ձեր կոնտակտային լինզաներին դիպչելը:
- Հետևեք ձեր ակնաբույժի խորհուրդներին ձեր լինզաների խնամքի համար:
- Օգտագործեք միայն ստերիլ արտադրանքներ, որոնք նախատեսված են հատուկ կոնտակտային լինզաների խնամքի համար, և օգտագործեք միայն լինզաների խնամքի այնպիսի միջոցներ, որոնք նախատեսված են ձեր կրած լինզաների համար:
- Փոխարինեք ձեր կոնտակտային լինզաները, ինչպես խորհուրդ է տրվում:
- Փոխարինեք ձեր կոնտակտային լինզաներն ամեն 3-6 ամիսը մեկ:
- Ամեն անգամ, երբ ախտահանում եք ձեր կոնտակտային լինզաները, դեն նետեք լինզաների պատյանի լուծույթը: Մի՛ փորձեք «վերջացնել» հին լուծույթը:
- Հանեք կոնտակտային լինզաները լողալուց առաջ:
Վիրուսային բռնկումների կանխարգելում
Վիրուսային կերատիտի որոշ ձևերից հնարավոր չէ լիարժեք խուսափել: Սակայն, հետևյալ քայլերը կարող են վերահսկել վիրուսային կերատիտի դեպքերը:
- Եթե ունեք հասարակ հերպես կամ հերպեսի բշտիկ, խուսափեք դիպչել ձեր աչքերին, կոպերին և ձեր աչքերը շրջապատող մաշկին, քանի դեռ մանրակրկիտ չեք լվացել ձեր ձեռքերը:
- Օգտագործեք աչքի կաթիլներ միայն այն դեպքում, եթե դրանք նշանակել է ձեր ակնաբույժը:
- Ձեռքերը հաճախակի լվանալը կարող է նվազեցնել վիրուսային բռնկումները:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024