Եղջերաթաղանթի (եղջերենու) բորբոքման ախտանիշները ներառումն են հետևյալը՝
- աչքի կարմրություն
- աչքի ցավ
- արցունքահոսություն կամ աչքից այլ արտադրություն
- կոպը բացելու դժվարություն՝ կապված ցավի կամ գրգռվածության հետ
- մշուշոտ տեսողություն
- տեսողության թուլացում
- լույսի նկատմամբ զգայունություն, որը կոչվում է լուսավախություն (ֆոտոֆոբիա)
- աչքում օտար մարմնի զգացողություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Կերատիտի ախտանիշներից որևէ մեկը նկատելիս անմիջապես այցելեք ձեր ակնաբույժին: Կերատիտի ախտորոշման և բուժման հետաձգումը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, այդ թվում՝ կուրության:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024