Դեռևս հայտնի չէ, թե ինչն է առաջացնում եղջերաթաղանթի բարակեցում և կոնաձև արտափքում, թեև ենթադրվում է, որ դրանում ներգրավված են գենետիկ և շրջակա միջավայրի գործոնները:
Կերատոկոնուս ունեցող յուրաքանչյուր 10-ից 1-ն ունի այս հիվանությամբ ծնող:
Ռիսկի գործոններ
Այս գործոնները կարող են մեծացնել կերատոկոնուսի զարգացման հավանականությունը՝
- կերատոկոնուսի ընտանեկան պատմություն (անամնեզ)
- աչքերը կոպիտ կամ անընդմեջ տրորելու սովորույթ
- որոշ հիվանդություններ, ինչպիսիք են պիգմենտոզ ռետինիտը, Դաունի համախտանիշը, Էհլեր-Դանլոսի համախտանիշը, Մարֆանի համախտանիշը, եղնջացանը և ասթման:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-02-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024