Կերատոկոնուսի ախտանիշները կարող են փոփոխվել հիվանդության հարաճուն զարգացմանը զուգընթաց:
Դրանք ներառում են՝
- մշուշոտ կամ աղավաղված տեսողություն, օրինակ՝ բազմակի ստվերային պատկերների ընկալում (մոնօկուլյար պոլիօպիա)
- պայծառ լույսի և փայլի կատմամբ զգայունության բարձրացում (լուսավախություն կամ ֆոտոֆոբիա), որը կարող է խնդիրներ առաջացնել ավտոմեքենան գիշերները վարելիս (օրինակ՝ գծավոր, կտրուկ աղավաղումներ լույսի աղբյուրի շուրջ)
- ակնոցի նշանակումների հաճախակի փոփոխության կարիք
- տեսողության հանկարծակի վատթարացում կամ աղոտ տեսողություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր ակնաբույժին, եթե ձեր տեսողությունն արագորեն վատթարանում է, որը կարող է առաջանալ աչքի անկանոն կորության պատճառով, որը կոչվում է աստիգմատիզմ: Ձեր ակնաբույժը նաև կարող է կերատոկոնուսի նշաններ փնտրել աչքի սովորական քննությունների և տեսողության ստուգման ժամանակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-02-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024