Կլեպտոմանիան հոգեկան խանգարում է, երբ դուք շարունակաբար ի վիճակի չեք դիմագրավել տարբեր մանր իրերը գողանալու հակումները, որոնք, ընդհանուր առմամբ, ձեզ իրականում պետք չեն:
Հաճախ գողացված իրերը մեծ արժեք չունեն, և դուք կարող եք ձեզ թույլ տալ դրանք գնել: Կլեպտոմանիան հազվադեպ հանդիպող խանգարում է, բայց կարող է ստանալ ծանր ընթացք: Չբուժվելու դեպքում այն կարող է մեծ հուզական ցավ պատճառել ձեզ և ձեր սիրելիներին, և նույնիսկ առաջացնել իրավական խնդիրներ:
Կլեպտոմանիան հակումների (իմպուլսների) կառավարման կամ վերահսկման խանգարման տեսակ է՝ խանգարում, որը ներառում է հուզական կամ վարքային ինքնատիրապետման հետ կապված խնդիրներ: Եթե ունեք հակումների վերահսկման խանգարում, դժվարանում եք դիմակայել գայթակղությանը կամ ուժեղ ցանկությանը՝ կատարելու այնպիսի գործողություն, որը չափազանցեցված է կամ վնասակար է ձեզ կամ մեկ ուրիշի համար:
Կլեպտոմանիա ունեցող բազմաթիվ մարդիկ ապրում են գաղտնի ամոթի մեջ, քանի որ վախենում են հոգեբուժական օգնության դիմել: Կլեպտոմանիայի համար բուժում չկա, սակայն հիվանդագին հակումները հաղթահարելուն ուղղված դեղորայքային բուժումը կամ հմտությունների զարգացման թերապիան կարող են օգնել հարկադրված գողություն կատարելու շրջափուլերի կոտրմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-02-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024