Չբուժվելու դեպքում կլեպտոմանիան կարող է հանգեցնել հուզական, ընտանեկան, աշխատանքային, իրավական և ֆինանսական ծանր խնդիրների:
Օրինակ, դուք գիտեք, որ գողանալը լավ բան չէ, բայց ձեզ անզոր եք զգում, որ դիմակայեք գողություն կատարելու սևեռուն մտքին: Արդյունքում, դուք կարող եք լցվել մեղքի, ամոթի, ինքնախարազանման և նվաստացման զգացումներով: Եվ դուք կարող եք ձերբակալվել գողության համար: Կյանքի մյուս ոլորտներում դուք կարող եք օրինապաշտ ապրելակերպ վարել, և մոլուցքի վերածված գողությունը ձեզ հանգեցնի շփոթվածության և հիասթափության:
Կլեպտոմանիայի այլ բարդությունները և դրա հետ կապված առողջական վիճակները կարող են ներառել հետևյալը՝
- հակումների (իմպուլսների) կառավարման այլ խանգարումներ, ինչպիսիք են սևեռուն խաղամոլությունը կամ գնումներ կատարելը
- ալկոհոլի կամ այլ հոգեներգործուն նյութերի չարաշահում
- անձնային խանգարումներ
- սնման խանգարումներ
- դեպրեսիա
- բիպոլյար խանգարում
- տագնապային խանգարումներ
- ինքնասպանության (սուիցիդային) մտքեր և վարքագծեր:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-02-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024