Կլեպտոմանիայի ախտորոշումը կատարվում է ախտանիշների հիման վրա:
Երբ որոշեք բուժման դիմել հնարավոր կլեպտոմանիայի ախտանիշների համար, կարող եք անցնել ինչպես ֆիզիկական քննություն (բուժզննում), այնպես էլ հոգեբանական գնահատում: Բուժզննումը կարող է օգնել պարզելու, թե արդյոք կան ֆիզիկական (մարմնական) առողջական պատճառներ, որոնք առաջացնում են ձեր ախտանիշները:
Կլեպտոմանիան հակումների վերահսկման խանգարման մի տեսակ է, ուստի, ախտորոշումը հաստատելու համար, ձեր հոգեկան առողջության մասնագետը (հոգեբույժ կամ հոգեբան) կարող է՝
- հարցեր տալ ձեր ազդակների (իմպուլսների) և այն մասին, թե դրանք ինչպիսի զգացողություններ են ձեզ մոտ առաջացնում
- գնահատել իրավիճակների ցանկը՝ հարցնելու, թե արդյոք դրանք ձեզ մոտ առաջացնում են կլեպտոմանիայի դրվագներ
- քննարկել այն խնդիրները, որոնց բախվում եք այս վարքագծի պատճառով
- խնդրել, որ լրացնեք հարցաթերթիկներ կամ ինքնագնահատման թերթիկներ
- օգտագործել Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի (DSM-5) ուղեցույցները, որը հրապարակվել Է Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի կողմից:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-02-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024