Կլայնֆելտերի համախտանիշը կարող է բարձրացնել հետևյալ հիվանդությունների կամ խնդիրների ռիսկը՝
- անհանգստություն, տագնապ կամ դեպրեսիա
- սոցիալական, հուզական և վարքաբանական խնդիրներ, ինչպիսիք են ցածր ինքնագնահատականը, հուզական անհասությունը և իմպուլսիվությունը
- անպտղություն և սեռական գործառույթի հետ կապված խնդիրներ
- թույլ ոսկորներ (օստեոպորոզ)
- սրտանոթային հիվանդություն
- կրծքագեղձի քաղցկեղ և որոշ այլ քաղցկեղներ
- թոքային հիվանդություն
- մետաբոլիկ համախտանիշ, որը ներառում է 2-րդ տիպի շաքարախտ, բարձր արյան ճնշում (հիպերտենզիա) և արյան բարձր խոլեստերին և տրիգլիցերիդներ (հիպերլիպիդեմիա)
- աուտոիմուն խանգարումներ, ինչպիսիք են համակարգային կարմիր գայլախտը (լուպուս) և ռևմատոիդ արթրիտը
- ատամների և բերանի խոռոչի հետ կապված խնդիրներ, որոնք մեծացնում են կարիեսի առաջացման հավանականությունը
- աուտիզմի սպեկտրի խանգարումներ:
Կլայնֆելտերի համախտանիշի հետևանքով առաջացած մի շարք բարդություններ կապված են տեստոստերոնի ցածր մակարդակի հետ (հիպոգոնադիզմ): Տեստոստերոնային փոխարինող բուժումը նվազեցնում է որոշակի առողջական խնդիրների առաջացման ռիսկը, հատկապես, եթե սկսվում է սեռահասունացման սկզբում:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-02-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024