Գրադարան
Կապարով թունավորում. կանխարգելում

1 րոպե
Սովորական միջոցները կարող են օգնել, որ դուք և ձեր ընտանիքը պաշտպանվեք կապարով թունավորումից.
- Լվացեք ձեռքերը և խաղալիքները. աղտոտված փոշու կամ հողի ձեռքից բերան փոխանցումը նվազեցնելու համար լվացեք ձեր երեխաների ձեռքերը բացօթյա խաղից հետո, ուտելուց առաջ և քնելուց առաջ: Պարբերաբար լվացեք նրանց խաղալիքները:
- Մաքրեք տան փոշոտ մակերեսները. մաքրեք տան հատակը թաց շորով և սրբեք կահույքը, պատուհանագոգերը և այլ փոշոտ մակերեսները խոնավ շորով:
- Տուն մտնելուց առաջ հանեք կոշիկները. սա կօգնի, որ տուն չմտցնեք կապար պարունակող հողը:
- Թողեք, որ սառը ջուրը քիչ հոսի. եթե ունեք ավելի հին սանտեխնիկա, որը պարունակում է կապարե խողովակներ կամ կցամասեր, օգտագործելուց առաջ առնվազն մեկ րոպե բաց թողեք սառը ջրի ծորակը: Մի՛ օգտագործեք տաք ջուր՝ մանկական կաթնախառնուրդ կամ ճաշ պատրաստելու համար:
- Հնարավորինս թույլ մի տվեք, որ ձեր երեխաները խաղան բաց հողի վրա. տրամադրեք նրանց ավազատուփ, որը ծածկված է, երբ չի օգտագործվում: Հողը ծածկեք գազոնով:
- Անցեք առողջ սննդակարգի. կանոնավոր սնունդը և լավ սնուցումը կարող են նվազեցնել աղիներում կապարի ներծծումը: Երեխաներն իրենց սննդակարգով բավարար քանակությամբ կալցիում, վիտամին C և երկաթ ստանալու առանձնահատուկ կարիք ունեն, որն օգնում է կապարի ներծծման կանխարգելմանը:
- Պահեք ձեր տունը լավ պահպանված. եթե ձեր տանն առկա են կապարի հիմքով ներկված պատեր, կահույք, դռներ կամ պատուհանագոգեր, պարբերաբար ստուգեք պլոկված ներկի առկայությունը և անհապաղ շտկեք խնդիրները: Փորձեք չողորկել (шлифовка), որն առաջացնում է կապար պարունակող փոշու մասնիկներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 30-05-2023 վերանայվել է՝ 30-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: