Սկզբում կապարով թունավորումը դժվար է հայտնաբերել, և նույնիսկ այն մարդիկ, ովքեր առողջ են թվում, կարող են արյան մեջ կապարի բարձր մակարդակ ունենալ:
Գանգատներն ու ախտանիշները սովորաբար չեն դրսևորվում, քանի դեռ օրգանիզմում վտանգավոր քանակություններ չեն կուտակվել:
Կապարով թունավորումը երեխաների մոտ
Երեխաների մոտ կապարով թունավորման գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- զարգացման հետաձգում
- ուսուցման դժվարություններ
- դյուրագրգռություն
- ախորժակի կորուստ
- քաշի կորուստ
- թուլություն և հոգնածություն
- որովայնային ցավ
- փսխում
- փորկապություն
- լսողության կորուստ
- ցնցումներ
- սնվելու համար ոչ պիտանի բաներ ուտելը, ինչպիսիք են չորացած ներկի շերտերը (պիկա):
Կապարով թունավորումը նորածինների մոտ
Մինչև ծնվելը կապարի ազդեցությանը ենթարկված նորածինները կարող են՝
- ծնվել վաղաժամ
- ունենալ ցածր քաշ
- դանդաղ աճեն:
Կապարով թունավորումը չափահասների մոտ
Թեև կապարով թունավորման վտանգի տակ առաջին հերթին երեխաներն են, այս վիճակը վտանգավոր է նաև չափահասների համար: Չափահասների մոտ գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
- բարձր արյան ճնշում
- հոդերի և մկանների ցավեր
- հիշողության կամ կենտրոնացման հետ կապված դժվարություններ
- գլխացավ
- որովայնային ցավ
- տրամադրության խանգարումներ
- տղամարդկանց մոտ՝ սպերմատոզոիդների քանակի նվազում և ոչ նորմալ սպերմատոզոիդներ
- հղի կանանց մոտ՝ վիժում, մեռելածնություն կամ վաղաժամ ծնունդ:
Ե՞րբ դիմել բժշկին
Առանց հետաձգելու դիմեք ձեր կամ ձեր երեխայի բժշկին, եթե ունեք կապարով թունավորված լինելու կասկած:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024