Կապարով թունավորումն առաջանում է, երբ կապարը կուտակվում է օրգանիզմում, հաճախ՝ ամիսների կամ տարիների ընթացքում:
Նույնիսկ փոքր քանակությամբ կապարը կարող է առաջացնել լուրջ առողջական խնդիրներ: 6 տարեկանից փոքր երեխաները հատկապես խոցելի են կապարի թունավորման նկատմամբ, որը կարող է լրջորեն ազդել նրանց մտավոր և ֆիզիկական զարգացման վրա: Շատ բարձր քանակներով կապարի թունավորումը կարող է մահացու լինել:
Ավելի հին շենքերում կապարի հիմքով ներկը և կապարով աղտոտված փոշին երեխաների մոտ կապարով թունավորման տարածված աղբյուրներն են: Այլ աղբյուրները ներառում են աղտոտված օդը, ջուրը և հողը: Չափահաս մարդիկ, ովքեր աշխատում են մարտկոցների հետ, վերանորոգում են տները կամ աշխատում են ավտոմեքենաների վերանորոգման սրահներում, նույնպես կարող են ենթարկվել կապարի թունավոր ազդեցությանը:
Կապարով թունավորմումը կարող է բուժվել, սակայն որոշ պարզ նախազգուշական միջոցների ձեռնարկումը կարող է օգնել ձեզ և ձեր ընտանիքին, որ պաշտպանվեք կապարի ազդեցությունից՝ մինչև այն կհասցնի ձեզ վնաս հասցնել:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024