Lեյկոպլակիայի պատճառն անհայտ է, սակայն տևական (քրոնիկ) գրգռումը, օրինակ՝ ծխախոտի օգտագործումը, ներառյալ ծխելը և ծխախոտը ծամելը, պատճառ է դառնում դեպքերի մեծ մասի համար:
Հաճախ, ծուխ չպարունակող ծխախոտային արտադրանքի կանոնավոր օգտագործողների մոտ ի վերջո զարգանում է լեյկոպլակիա այնտեղ, որտեղ ծխախոտը պահում են իրենց այտերին:
Այլ պատճառները կարող են ներառել բերանի խոռոչի լորձաթաղանթի քրոնիկ գրգռումը՝
- անհարթ, կոտրված կամ սուր ատամներից, որոնք քսվում են լեզվի մակերեսին
- կոտրված կամ վատ հարմարեցված ատամնապրոթեզներից
- ալկոհոլի երկարաժամկետ օգտագործումից:
Ձեր ատամնաբույժը կարող է խոսել ձեզ հետ այն մասին, թե ինչն է ձեր դեպքում հանդիսացել լեյկոպլակիայի հավանական պատճառը:
Մազակալած լեյկոպլակիա
Մազակալած լեյկոպլակիան առաջանում է Էպշտեյն-Բարի վիրուսով (EBV) վարակի հետևանքով: Երբ դուք մի անգամ վարակվեք EBV-ով, վիրուսը մնում է ձեր օրգանիզմում ձեր ողջ կյանքի ընթացքում: Սովորաբար, վիրուսը «քնած է» և ոչ ակտիվ, սակայն, երբ ձեր իմունային համակարգը թուլանում է, հատկապես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, վիրուսը կարող է նորից ակտիվանալ՝ հանգեցնելով այնպիսի վիճակների, ինչպիսին է մազակալած լեյկոպլակիան:
Ռիսկի գործոններ
Ծխախոտի, այդ թվում՝ անծուխ ծխախոտի օգտագործումը հանդիսանում է լեյկոպլակիայի և բերանի խոռոչի քաղցկեղի զգալի ռիսկի գործոն: Ալկոհոլի երկարաժամկետ օգտագործումը մեծացնում է ձեր ռիսկը, իսկ ծխելու հետ զուգակցված ալկոհոլ խմելն ավելի է մեծացնում այդ ռիսկը:
Մազակալած լեյկոպլակիա
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով անձանց մոտ առանձնակի հավանական է մազակալած լեյկոպլակիան: Հակառետրովիրուսային դեղամիջոցների օգտագործումը նվազեցրել է դեպքերի թիվը, սակայն լեյկոպլակիայի այս տեսակը դեռևս հանդիպում է մի շարք ՄԻԱՎ վարակակիրների շրջանում, և դա կարող է լինել ՄԻԱՎ վարակի առաջին նշաններից մեկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024