Գրադարան

Լեյկոպլակիա

Լեյկոպլակիա

Time Read 1 րոպե

Լեյկոպլակիայի դեպքում լնդերի, այտերի ներսային մակերերսի, բերանի խոռոչի ստորին հատվածի և երբեմն նաև լեզվի վրա առաջանում են հաստացած, սպիտակ բծեր, որոնք հնարավոր չէ քերելով հեռացնել:

Բժիշկները չգիտեն, թե ինչն է առաջացնում լեյկոպլակիա, սակայն դրա զարգացման գլխավոր «մեղավոր» համարում են լորձաթաղանթի քրոնիկ գրգռումը ծխախոտով` ծխելու, ծամելու կամ այլ ձևով օգտագործելիս:

Լեյկոպլակիայի բծերի մեծ մասը ոչ քաղցկեղային (բարորակ) բնույթի են, թեև որոշներն ի հայտ են գալիս որպես քաղցկեղի վաղ նշաններ: Բերանի խոռոչի հատակի՝ ստորին շրջանի քաղցկեղը կարող է զարգանալ լեյկոպլակիայի բծերի հարևանությամբ: Իսկ սպիտակ շրջանները, որոնք խառնվում են կարմիր շրջաններին (խայտաբղետ լեյկոպլակիա), կարող է հուշել քաղցկեղի հավանականության մասին: Ուստի, եթե ձեր բերանի խոռոչում նկատել եք արտասովոր, մշտական փոփոխություններ, ավելի լավ է դիմել ատամնաբույժին կամ ընտանեկան բժշկին:

Լեյկոպլակիայի մի տեսակը, որը կոչվում է մազակալած լեյկոպլակիա կամ երբեմն՝ բերանի խոռոչի մազակալած լեյկոպլակիա, հիմնականում առաջանում է այն մարդկանց մոտ, ում իմունային համակարգը թուլացել է հիվանդության, հատկապես՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի պատճառով:

Հոդվածը տեղադրվել է՝ 06-11-2023 վերանայվել է՝ 06-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով