Լեյկոպլակիան սովորաբար առաջանում է լնդերի վրա, այտերի ներսային մեկերեսներին, բերանի ստորին մասում՝ լեզվի տակ և երբեմն՝ լեզվի վրա:
Այն սովորաբար ցավոտ չէ և կարող է որոշ ժամանակ աննկատ մնալ:
Լեյկոպլակիան կարող է լինել՝
- սպիտակ կամ մոխրագույն բծերի տեսքով, որոնք հնարավոր չէ մաքրել-հեռացնել
- անկանոն բնույթի կամ տափակ մակերևույթով
- հաստացած կամ պնդացած մակերեսով
- բարձրացված, կարմիր ախտահարումների հետ միասին (խայտաբղետ լեյկոպլակիա կամ էրիթրոպլակիա), որոնք ավելի հավանական է, որ վկայում են նախաքաղցկեղային փոփոխությունների մասին:
Մազակալած լեյկոպլակիա
Մազակալած լեյկոպլակիան առաջացնում է ոչ հստակ, սպիտակ բծեր, որոնք նման են ծալքերի կամ կատարների և սովորաբար ի հայտ է գալիս ձեր լեզվի կողքերին: Այն հաճախ շփոթում են բերանի խոռոչի կանդիդոզի (կաթնախտի) հետ՝ վարակ, որը դրսևորվում է քսուքանման սպիտակ բծերով, որոնք կարող են սրբելով հեռացվել: Այս վարակը ևս տարածված է թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ:
Ե՞րբ դիմել բժշկին
Լեյկոպլակիան սովորաբար անհանգստություն չի պատճառոում, սակայն երբեմն կարող է վկայել ավելի լուրջ ախտահարման մասին:
Այցելեք ձեր ատամնաբույժին կամ ընտանեկան բժշկին, եթե ունեք հետևյալ ախտանիշներից որևէ մեկը՝
- ձեր բերանում սպիտակ վահանակներ կամ խոցեր, որոնք երկու շաբաթվա ընթացքում ինքնուրույն չեն անհետանում
- ձեր բերանում անսովոր գոյացություններ կամ սպիտակավում, կարմրավուն կամ մուգ բծեր
- ձեր բերանի խոռոչի հյուսվածքներում կայուն փոփոխություններ
- կուլ տալիս ականջի ցավ
- ձեր ստորին ծնոտը բացելու ունակության հարաճուն նվազեցում:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024