Լեյկոպլակիայի բուժումը առավել հաջող է, երբ ախտահարումը հայտնաբերվում և բուժվում է վաղ, երբ օջախը փոքր է:
Կարևոր են նաև կանոնավոր ստուգումները, ինչպես նաև ձեր բերանի խոռոչի կանոնավոր զննումն այն շրջանների համար, որոնք նորմալ տեսք չունեն:
Մարդկանց մեծամասնության համար գրգռման աղբյուրը հեռացնելը, օրինակ՝ ծխախոտի կամ ալկոհոլի օգտագործման դադարեցումը, մաքրում է օջախը:
Երբ սա արդյունավետ չէ կամ եթե ախտահարված օջախները նմանվում են քաղցկեղի վաղ նշաններին, բուժման ծրագիրը կարող է ներառել հետևյալը:
- Լեյկոպլակիայի բծերի հեռացում. օջախները կարելի է հեռացնել՝ օգտագործելով նշտար (սկալպել), լազեր կամ խիստ սառը զոնդ, որը սառեցնում և ոչնչացնում է քաղցկեղային բջիջները (կրիոպրոբ):
- Կանոնավոր այցելություններ և ստուգումներ․ լեյկոպենիան հաճախ կրկնվում է:
Մազակալած լեյկոպլակիայի բուժումը
Սովորաբար, մազակալած լեյկոպլակիան բուժման կարիք չունի: Այս վիճակը հաճախ չի առաջացնում ախտանիշներ և, ամենայն հավանականությամբ, չի հանգեցնում քաղցկեղի:
Եթե ձեր բժիշկը խորհուրդ է տալիս բուժում, այն կարող է ներառել հետևյալը:
- Դեղորայք. dուք կարող եք ընդունել հաբ, որը ազդում է ձեր ամբողջ օրգանիզմի վրա (համակարգային դեղամիջոցներ), օրինակ՝ հակավիրուսային դեղամիջոցներ: Այս դեղամիջոցները կարող են ճնշել Էպշտեյն-Բարր վիրուսը՝ մազակալած լեյկոպլակիայի պատճառը: Կարող է օգտագործվել նաև տեղային բուժում:
- Կանոնավոր այցելություններ. բուժումը դադարեցնելուց հետո մազակալած լեյկոպլակիայի սպիտակ բծերը կարող են կրկնվել: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ կանոնավոր այցելություններ՝ վերահսկելու ձեր բերանի խոռոչում առկա փոփոխությունները կամ շարունակական թերապիան՝ կանխելու լեյկոպլակիայի բծերի վերադարձը:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024